top of page

Մի հատ էլ երկրի ղեկավար կա, որ կողքի պետությունում է պատանդ. Մարությանը՝ Փաշինյանի մասին

  • 6 hours ago
  • 1 min read

«Շատ ճիշտ եք ասում է, պարոն Փաշինյան, ուղղակի մի հոգու էլ մոռացաք նշեք։ Մի հատ էլ երկրի ղեկավար կա, որ կողքի պետությունում է պատանդ»,-նշել է խորհրդարանական ընտրությունների մասնակից «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ արձագանքելով Փաշինյանի այն հայտարարությանը, թե «օլիգարխներից մեկի տղեն է պատանդ ձեզ հայտնի երկրում, էն մյուսի ունեցվածքն է պատանդ ձեզ հայտնի երկրում»։

Փաշինյանը հարցրել էր, մարդիկ ուզո՞ւմ են, որ երկիրը ղեկավարեն մարդիկ, որոնք պատանդի կարգավիճակ ունեն։

Մարությանն էլ հիշեցրել է. «Էդ կողքի պետությունում պատանդ ղեկավարն ամեն ինչ նրանց ասածով է անում, ասում է, Արարատին մի նայեք, մերը չի, Արցախը մերը չի, երբեք էլ մերը չի եղել։ Հիմա էլ էդ կողքի պետության պահանջով սահմանդրությունն է ուզում փոխի։ Ախր ձեզ մի քանի անգամ ասել եմ, եթե պատանդ եք, մի նշմար տվեք, համ ձեզ կփրկենք, համ էլ հայ ազգը»։

 
 
1/2855
bottom of page