Հարգանքով կպատասխանեմ, ոչ թե կներվայնանամ, որովհետև ես արած բան ունեմ։
- 37 minutes ago
- 1 min read

«Այսօր ցանկացած ծանրության պատրաստ ենք՝ թիմն էլ ունենք, կապերն էլ ունենք, հնարավորություններն էլ ունենք, ծրագիրն էլ ունենք»,-Գորիսում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նա նշեց, պատրաստ են մարդկանց մատից փուշ հանել, երկիրը զարգացնել, ծաղկեցնել։
«Որոշողը դուք եք, ժողովուրդ ջան, ոնց կընտրեք, ոնց կորոշեք, ձեր ապագան, ձեր երեխայի ապագան, մենք պատրաստ ենք։ Ձայն կտաք, շնորհակալ ենք, չեք տա, էլի շնորհակալ եմ, էլի ձեր Ծառուկյանն եմ»,-ասաց նա։
Ծառուկյանը, դիմելով ներկաներին, ասաց՝ հարցեր կա՞ն, նույնիսկ եթե ՔՊ-ականներ կան, պատրաստ է լսել իրենց։
«Շատ հարգանքով կվերաբերվեմ, հարցը կլսեմ, կպատասխանեմ հարգանքով, քննադատությունը տեղին կլինի, կլսեմ, չի լինի, կպատասխանեմ, ոչ թե կներվայնանամ, որովհետև ես արած բան ունեմ»,-ընդգծեց Ծառուկյանը։
Հարցին, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի ապագան՝ Ծառուկյանն ասաց, ծաղկուն, մեր կարգախոսն է երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք։




















