top of page

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերը

3 hours ago
1 min read

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալ Շոնա Ուիլսոնի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության զարգացման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը։

Նարեկ Ապիտոնյանը տեղեկացրել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով նշանակվել է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, և հույս հայտնել, որ այս նշանակումը նոր թափ կհաղորդի նոր միջուկային էներգաբլոկի կառուցման գործընթացին, այդ թվում՝ ԱՄՆ համապատասխան ընկերությունների հետ տարվող աշխատանքներին։


 
 
1/3130
bottom of page