Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Ford Transit»-ը․ կա վիրшվոր
- 2 minutes ago
- 1 min read

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ H6 ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «Opel Astra» մակնիշի և բեռնատար «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է նախ «Աշտարակ» բժշկական կենտրոն, ապա «Արմենիա» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։




















