top of page

Խոսք կար, որ իրանահայերից 2 հոգի վիրավnր են եղել. հայերի արտառոց շարժ դեպի ՀՀ չկա, մարդիկ հույս ունեն՝ շուտով կվերջանա. Զարեհ Սինանյան

  • 2 hours ago
  • 1 min read

Որևէ կոնկրետ տվյալ չունենք, թե քանի իրանահայ է եկել Հայաստան, բայց կարող ենք ասել, որ իրանահայերի արտառոց մարդկային հոսք դեպի Հայաստան, որը որևէ ձևով տարբերվում է նախորդ ժամանակահատվածներից, չունենք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Այս պահին փորձում ենք անընդհատ կապի մեջ լինել, պարբերաբար հնարավոր է լինում դա, բայց հիմնականում  մարդիկ տներում են, զգույշ, փորձում են պարզապես վտանգավոր վայրերից հեռու մնալ, տներում են մնում և հույս ունեն, որ շուտով կվերջանա այս ամենը»,-նշեց նա։

Խոսելով վիրավորների մասին՝ Սինանյանը նշեց, որ խոսք էր գնում, թե երկու թեթև վիրավորներ կան, բայց, ըստ նրա, շատ դժվար է այդ ամենը հաստատել: 

«Հաճախ ասում են, երբ որ փորձում ենք ինֆորմացիայի հետևից գնալ, փորձում ենք հաստատել, պարզվում է՝  կամ չի եղել, կամ այնքան աննշան է եղել, որ տեղյակ չենք։

Հիշու՞մ եք այդ ընդվզումների, քաղաքական շարժման ընթացքում անընդհատ լուրեր էին պտտվում, թե քանի զոհված հայեր կան և այլն, բայց վերջում պարզվեց, որ այդ ուռուճացված թվերը, մեղմ ասած, իրականությանը չէին համապատասխանում»,-ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։

 
 
1/2733
bottom of page