Բրազիլիան ընկերական խաղում 2։1 հաշվով պարտվեց 10 հոգով մնացած Ֆրանսիային
- 2 days ago
- 1 min read

ԱՄՆ-ի Ֆոքսբորո քաղաքի «Ջիլեթ» մարզադաշտում կայացած ընկերական խաղում Ֆրանսիայի հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ Բրազիլիայի ընտրանու նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց ֆրանսիացիների ավագ Կիլիան Մբապեն: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 55-րդ րոպեին, «եռագույնները» հայտնվեցին բարդ իրավիճակում. ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Դայո Ուպամեկանոն: Սակայն, չնայած մեկ խաղացողով պակաս լինելուն, 65-րդ րոպեին Հյուգո Էկիտիկեն կարողացավ կրկնապատկել Ֆրանսիայի հավաքականի առավելությունը։ Բրազիլիային հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 78-րդ րոպեին աչքի ընկավ Բրեմերը:
Ֆրանսիացիներն իրենց հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնեն մարտի 29-ին Կոլումբիայի հետ, իսկ Բրազիլիան ապրիլի 1-ին ուժերը կչափի Խորվաթիայի հետ։




















