top of page

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան

  • 2 hours ago
  • 1 min read

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մանկական մահացությունը Հայաստանում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա, իսկ 2025 թվականին նույնիսկ արձանագրվել է 0-1 տարեկան մահացության աճ՝ 207 դեպք՝ 2024 թվականի 188-ի համեմատ։


Յուրաքանչյուր մանկական մահ առողջապահական համակարգի ձախողման ազդանշան է, հատկապես երբ խոսքը վերաբերում է կանխարգելելի պատճառներին՝ ժամանակին ախտորոշման բացակայություն, անհասանելի կամ ուշացած բուժօգնություն, նորածնային և մանկական խնամքի որակի խնդիրներ։


Չնայած առողջապահական քաղաքականության մասին հնչող «բարեփոխումների» հայտարարություններին, գծապատկերը փաստում է, որ արդյունքները չեն համապատասխանում հնչեցվող խոստումներին։ Եթե համակարգը իսկապես աշխատեր արդյունավետ, մանկական մահացության կրճատումը պետք է լիներ կայուն և շարունակական, ոչ թե կախված տարեցտարի տատանումներից»։

 
 
bottom of page