Պռոշյան փողոցում տեղի ունեցած ողբերգական վթարի գործով ձերբակալվել է «Tesla»-ի կին վարորդը
- Elen Hovsepyan

- 8 hours ago
- 1 min read

Երեւանի Պռոշյան փողոցում տեղի ունեցած շղթայական վթարի դեպքով հարուցված քրվարույթի շրջանակում ձերբակալվել է վարորդներից մեկը՝ 29-ամյա Գոհար Մանուկյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը ձերբակալվել է դեկտեմբերի 5-ին՝ Երևանի Պռոշյան փողոցում «Tesla» մակնիշի ավտոմեքենայով ողբերգական ավտովթարին մասնակցություն ունենալու համար. նա եղել էր ոչ սթափ և չէր ունեցել հայկական վարորդական վկայական:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5–ին ժամը 23:30-ի սահմաններում Պռոշյան փողոցի թիվ 14 հասցեի դիմացի հատվածում բախվել էին Երևանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանի վարած «Tesla» մակնիշի, Շիրակի մարզում հաշվառված 28-ամյա Սևակ Գաֆարյանի «Kia Forte» մակնիշի և Երևանում հաշվառված 21-ամյա Միքայել Շահբազյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդներից Ս. Գաֆարյանը տեղում մահացել էր, իսկ «Tesla»-ի վարորդ Գ. Մանուկյանը տեղափոխվել էր հիվանդանոց։
Բախման հետևանքով նշված ավտոմեքենաները բախվել էին ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BYD», «Hyundai», «Nissan», «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաներին։




















