top of page

Հրդեհ` Գյումրիում․ տուժածներ չկան

  • 2 hours ago
  • 1 min read

Մարտի 25-ին, ժամը 13։54-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շահինյան փողոցի շենքերից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։15-ին, մարվել՝ 14։24-ին։ Մոտ 3 քմ տարածքում այրվել են անկողնային պարագաներ և գույք։

Հրշեջ-փրկարարները տարհանել են 6 քաղաքացու։ 

 
 
1/2751
bottom of page