top of page

«Կտրիճն առաջինը չէ, որ փորձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու անվանը կպցնել «Ուղղափառ» բառը»․ Վահագն Ալեքսանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 minute ago
  • 1 min read

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Հատուկ մարտնչող կտրիճականների համար. Կտրիճը պատմության մեջ առաջինը չէ, որ փորձել է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու անվանը կպցնել «Ուղղափառ» բառը։


Հենց նման մի առիթով էլ 1953-ին Գևորգ 6-րդ Կաթողիկոսը շրջաբերական է տարածել։


«Հայ եկեղեցու պաշտոնական անունը՝ «Հայաստանյաց Առաքելական Եկեղեցի», դարերի ընթացքում սրբագործված պատմական տիտղոս է։ Որևէ մեկը իրավունք չունի այդ անվան վրա հավելում անել՝ առանց ազգային եկեղեցական ժողովի որոշման և կաթողիկոսի կոնդակի»։

 
 
1/2641
bottom of page