top of page

Առաջին անգամ էի Երևանում, մինչև հիմա տպավորությունների ներքո եմ. Ալսու

  • 2 minutes ago
  • 1 min read

Ռուս հայտնի ու սիրված երգչուհի Ալսուն, որ օրեր առաջ Հայաստանում էր, Ինսթագրամի իր էջում բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել այստեղ անցկացրած օրերից։

Դրանց կից նա գրել է.

«Առաջին անգամ էի Երևանում, դեռ  տպավորությունների ներքո եմ։ Այնքան հյուրընկալ, գեղեցիկ, համեղ, կենսունակ քաղաք է՝ յուրահատուկ մթնոլորտով, և ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես է եղել, որ Էլինա Ջանիբեկյանի ու Ժաննա Լևինա Մարտիրոսյանի հետ այսքան տարիների բարեկամությունից հետո ես երբեք այստեղ չեմ եղել։ 

Սիրելի՛ աղջիկներ, շնորհակալ եմ այս քաղաքը ինձ համար բացելու, այն ներսից, հոգով ցույց տալու համար։ Կարծես թե սա արևոտ Հայաստան իմ հաճախակի այցելությունների միայն սկիզբն է։  Շատ շնորհակալություն»։

 
 
1/2830
bottom of page