Մեր եկեղեցին ունենալու է իր տեղն ու դերը մեր ժողովրդի կյանքում, այն տեղն ու դերը, որին ինքը արժանի է․ Սամվել Կարապետյան
- 1 hour ago
- 1 min read

Վստահ եմ, որ մեր երիտասարդները ապրում են անորոշության մեջ, չպատկերացնելով իրենց վաղվա ապագան, դրա համար մենք ամեն ինչ անելու ենք։ Առաջին հերթին հասկանանք ցանկությունները և շատ արագ փորձենք ամեն ինչ անենք, որ մեր երիտասարդները, վստահ եմ առաջին հերթին կարիք ունեն ստալանու լավ կրթություն ՀՀ-ում, արժանապատիվ աշխատանք՝ ՀՀ-ում, արժանապատիվ ապագա՝ ՀՀ-ում, արժանապատիվ աշխատավարձ՝ ՀՀ-ում։
Այս մասին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է Սամվել Կարապետյանը։
«Մենք տարիներ շարունակ աջակցել ենք ուսանողներին, աջակցել ենք հարյուրավոր երիտասարդների։
Մեր եկեղեցին ունենալու է իր տեղն ու դերը մեր ժողովրդի կյանքում, այն տեղն ու դերը, որին ինքը արժանի է»,-ասել է Սամվել Կարապետյանը։




















