top of page

Ինքնաթիռ է կործանվել ԱՄՆ-ում․ ողջ մնացածներ չկան

Apr 20, 2025
1 min read

ԱՄՆ Իլինոյս նահանգում միաշարժիչ ինքնաթիռի կործանման հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

«Շաբաթ օրը մեկ շարժիչով ինքնաթիռը ընկել է դաշտի մեջ Իլինոյսի կենտրոնում, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր չորս մարդիկ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով Քոուլս շրջանի քննիչ Էդ Շնայերսի հայտարարությունը:

ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի (NTSB) նախնական տվյալների համաձայն՝ կործանման ժամանակ ինքնաթիռը հարվածել է էլեկտրահաղորդման գծերին։ 

 
 
1/3083
bottom of page