top of page

Արարատի մարզում բախվել են Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը և «Kia Forte»-ն․ կան վիրшվորներ

  • 1 day ago
  • 1 min read

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Kia Forte» և Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը։



Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Արարատի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել են հիվանդանոց։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Գազել»-ում եղել են 10-ից ավելի ուղևորներ։

 
 
1/2700
bottom of page