Արևմուտքում փորձում են իրականացնել հիվանդ երևակայությունները՝ ՌԴ-ին հայտարարելով ագրեuոր․ Շոյգու

Արևմտյան ղեկավարները, քաղաքացիների կյանքի որակի բարելավման ուղղությամբ աշխատելու փոխարեն, շարունակում են իրենց հիվանդ երևակայություններն իրականացնելու փորձերը՝ Ռուսաստանին հայտարարելով ագրեսոր: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Ռուսաստանի տարածքում գործող ոչ կառավարական կազմակերպությունների օգտագործմամբ ապակառուցողական գործունեությանը հակազդելու միջոցառումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ակնհայտ է, որ Արևմուտքի երկրների, արևմտյան կոալիցիաների քաղաքական ղեկավարությունը, իրենց քաղաքացիների կյանքի որակի բարելավման փոխարեն, ովքեր իրենց են վստահել իրենց և իրենց երեխաների ապագան, շարունակում է իրենց հիվանդ երևակայություններն իրականացնելու փորձերը՝ Ռուսաստանին հայտարարելով ագրեսոր և գլխավոր թշնամի, սեփական բնակչությանը ահաբեկելով մտացածին «ռուսական սպառնալիքով»», - նշել է նա:
Շոյգուն ընդգծել է, որ վերջին շրջանում եվրոպական առաջնորդների և ոչ մի ելույթ չի անցնում առանց համապատասխան ուղերձի:
«Փաստացի յուրաքանչյուր ելույթում, եթե ոչ սկզբում, ապա վերջում, խոսքը «ռուսական սպառնալիքի» մասին է: Ընդ որում, մեր երկրի քաղաքական ղեկավարությունը բազմիցս ասել է, ասում է և շարունակում է կրկնել, որ ոչ մի սպառնալիք գոյություն չունի», - նշել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:




















