top of page

Հիշեցում՝ 2023 թվականի ապրիլին 57 ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանեg Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը, հանձնվեց Ադրբեջանին, դիմավորրեցին որպես հայաuպան հերոսի

6 hours ago
1 min read
ԱԽՔ ներկայացնող Ալեն Սիմոնյանի «մոլորված» ու «միայն» քրեական հանցագործ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևն այժմ ՔԿՀ-ում է։
ԱԽՔ ներկայացնող Ալեն Սիմոնյանի «մոլորված» ու «միայն» քրեական հանցագործ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևն այժմ ՔԿՀ-ում է։


Առնվազն Ալեն Սիմոնյանի բացատրությունը, թե՝ Ռահիմ օղլին սահմանախախտ չէ ու «ասում եմ՝ մոլորվել է», ցույց է տալիս ոչ միայն զինված ադրբեջանցիների՝ առաջիկայում Հայաստանում հեշտ հայտնվելու հնարավորությունը, այլև՝ «կուշտ չկերած» օղլիների մարդասպանությունը Սիմոնյանի օգնությամբ հասարակ  քրեական գործ դարձնելու նպատակները։



Ոչ սահմանախախտ մուսաևը կարող է հազարավոր ադրբեջանցիներ մտցնել Հայաստանի Հանրապետություն, բացատրելով, թե սահման չկա։ Երեխաների ու նրանց մոր վրա կրակելով, օղլիները կբացատրեն, թե՝ ուղղակի սոված էին։



Ալեն Սիմոնյանը ո՞ր ազգի անվտանգություն ապահովեց տգիտությամբ, թե ադրբեջականությամբ բարձրաձայնելով՝  «Ասում եմ՝ մոլորվել է, մեր մոտից էլ շատ մարդ մոլորվել է»։



Սիմոնյանն ասաց, որ գնացել է հաց ուտելու. Ո՞րն է օղլիների հացը՝ իրենց կրակոցներից սպանված հայ երեխանե՞րը։



Ադրբեջանցի դիվերսանտի վրա Ալեն Սիմոնյանը նույնիսկ իր ամենաուժեղ ընդունակությունը չկիրառեց՝ թաց-թաց չթքեց։



Բայց երբ Ալենն ու Նիկոլը ինչ ասես կերան մարզեր գնալիս, որ ընտրվեն, պարզ է, թե համ էլ ինչու է ուտելու ցանկությունը Ալեն Սիմոնյանը դարձնում ադրբեջանցուն պաշտպանելու մաքսիմալիզմը։



Ա.Ո.


 
 
1/3127
bottom of page