Կեղծ է տեղեկատվությունը, իբր հատուկ տեսախցիկներով վերահսկում են, թե ով ում է ընտրել. Մելոյան
2 minutes ago
1 min read

«Առավոտվանից մի շարք ընտրախախտումներ ենք արձանագրել, որոշներն էլ արդեն կանխարգելել ենք»,- ֆեյսբուքյան եթերում Ստեփանավանից հայտնեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։
Նա ասաց, որ տեղեկատվություն է շրջանառվում, որ մարդկանց փորձում են ճնշել, որպեսզի նրանք համարձակություն չունենան գնան իրենց պահանջած փոփոխությունների հետևից։
«Ասում են, որ հատուկ տեսախցիկներով վերակսկում են, թե ով ում է ընտրել»,- ասաց մելոյանը և, դիմելով Ստեփանավան համայքի ընտրողներին, վստահեցրեց, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ կան բոլոր տեղամասերում և որևէ մեկը չի կարող վերահսկել ընտրողներին։
«Որևէ տեղամասում չկա լրացուցիչ տեսախցիկ, գնացեք և քվեարկեք, դուք եք որոշում, թե ով կառավարի Ստեփանավանը;




















