Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Կարապետյանին. ՀՀԿ

Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Կարապետյանին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։
«Ժողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը։
Այս անգամ թիրախում «Մեր համայնք» դաշինքն է և նրա առաջնորդները, այդ թվում՝ ՀՀԿ Մարտունու շրջանային կազմակերպության ղեկավար, «Մեր համայնք» դաշինքի առաջնորդ Արամ Կարապետյանը։
Ընտրություններից մեկ օր առաջ ընդդիմադիր գործիչների նկատմամբ նման գործողությունները լուրջ կասկածի տակ են դնում ազատ և արդար ընտրությունների ապահովման վերաբերյալ իշխանության հայտարարությունները։
Փաշինյանը պետք է հասկանա՝ Մարտունին սեփական իշխանությունը պահելու փորձադաշտ չէ, իսկ ընդդիմադիրներին կալանավորոլով՝ հնարավոր չէ խուսափել քաղաքական պատասխանատվությունից»,- գրված է հայտարարության մեջ։




















