«Ինչո՞ւ մահացած ծնողների զավակները չեն կարող ստանալ ավանդները». քաղաքացին՝ Արսեն Թորոսյանին
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ քննարկման ժամանակ պատգամավոր Էմմա Պալյանն ավանդների թեմայով հարց ուղղեց Արսեն Թորոսյանին. «Ինձ դիմած քաղաքացին հարցնում է՝ ինչո՞ւ մահացած ծնողների զավակները չեն կարող ստանալ ավանդները»: Նախարարը պատասխանեց. «Մենք հիմա կարող ենք վերադարձնել մինչև 1944թ. դեկտեմբերի 31-ը ծնված ու մինչև 1993թ. հունիսի 10-ն ավանդ դրված քաղաքացիների ավանդները՝ մի քիչ բարդ բանաձևով, բայց կա էդ բանաձևը... Օրենքով ավանդները չեն ժառանգվում, էդպես է որոշվել ժամանակին: Ես հասկանում եմ, որ քաղաքացիները Սովետական միության ժանանակ աշխատել են, իրենց վաստակն են ներդրել, մեր բոլորի ծնողները, պապիկ, տատիկները, բոլորն էլ ունեցել են, բայց կարգավորումը սա է»:




















