«Սոցիալական աջակցության ծրագրի դադարեցումը կամ կրճատումը աղետալի հետևանքներ է ունենալու արցախցիների համար»․ Գեղամ Ստեփանյան
Mar 29, 2025
1 min read
«Արցախցիների սոցիալ-տնտեսական իրավունքները պարբերաբար ոտնահարվում ու անտեսվում են։ Վերջին զարկը՝ սոցիալական աջակցության ծրագրի դադարեցումը կամ կրճատումն է, որն աղետալի հետևանքներ է ունենալու ՀՀ-ում ապաստանած արցախցիների համար՝ մատնելով անօթևանության, չքավորության, արտագաղթի»,- Ազատության հրապարակում հանրահավաքից առաջ ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով՝ շատ կարևոր է, որ մարդիկ միասնաբար պայքարեն իրենց իրավունքների համար։




















