top of page

ՀՕՊ-ն առավոտյան խnցել է 83 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

  • 2 days ago
  • 1 min read

ՀՕՊ ուժերը շաբաթ օրը առավոտյան Ռուսաստանի տարածքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 83 ԱԹՍ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Օգոստոսի 8-ի առավոտվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցներով Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Տուլայի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի Հանրապետության տարածքներում և Ազովի ծովի ակվատորիայի վրա որսացվել և ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 83 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,- ասվում է ռուսական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

 
 
1/3013
bottom of page