top of page

Պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և գողացել գումարը

Հոկտեմբերի 3-ին գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին է զանգահարել 56-ամյա Մաթևոս Պողոսյանը և խնդրել, որ  Էջմիածին քաղաքի «Սուրբ Գայանե» եկեղեցի ոստիկան մոտենա, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02։00-ից մինչև 05։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձն օգտվելով եկեղեցու պատուհանը բաց լինելու հանգամանքից, մուտք է գործել եկեղեցի, երկաթյա ձողերի միջոցով կոտրել է գանձանակի փականը և հափշտակել ներսի գումարը՝ պատճառելով նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ Մաթևոս Պողոսյանը «Սուրբ Գայանե» եկեղեցու վարդապետն է։

1/2033
bottom of page