top of page

Կամչատկայում կործանված Մի-8-ի բոլոր անձինք զոհվել են, բայց հայտնաբերվել է 17-ի դիերը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 1, 2024
  • 1 min read

Կամչատկայում անհետացած Մի-8 ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք նախնական տվյալներով զոհվել են։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Ներկայումս հայտնաբերվել է 17 դի, որոնողական աշխատանքները շարունակվում են», - հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Տեղում են ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր տնօրինության որոնողափրկարարական ջոկատի ինը փրկարար։

«Ամենայն հավանականությամբ, վատ տեսանելիության պատճառով (վատ եղանակային պայմաններ) ուղղաթիռը բախվել է բլուրին», -ավելացրել են արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Մի-8-ի բեկորները գտնվում են 980 մետր բարձրության վրա։ Նրանք հայտնաբերվել են այն վայրի մոտ, որտեղից ինքնաթիռը վերջին անգամ կապ է հաստատել։

Ուղղաթիռում կարող էր լինել 19 ուղևոր։

1/2089
bottom of page