Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ընթանում է հրաձգության մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունԸ
- Elen Hovsepyan
- 3 hours ago
- 1 min read

🇦🇲Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ընթանում է հրաձգության մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Մրցումային երկրորդ օրը, 10մ օդամղիչ ատրճանակ մինչև 18 տարեկան տղաների պայքարում, Հայկ Սարգսյանը 382 միավոր արդյունքով նվաճեց արծաթե մեդալ։
Մրցաձևի հաղթող իտալացի Քուարտա Լորիսին Սարգսյանը զիջեց ընդամենը 1 միավոր։




















