top of page

«Միհրան Հակոբյանի վրա հարձակվածներին ազատություն շնորհելը փաստում է՝ հարձակումը քաղաքական էր». Հրանտ Մելիք-Շահնազարայն

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 14 hours ago
  • 1 min read
ree

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատարանն ազատ է արձակել Միհրան Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին։ Զարմացա՞ծ եմ։ Իհարկե՝ ոչ։ Նախօրեին էի զարմացել, երբ հայտնեցին, որ հարձակվողները ձերբակալված են։ Այսօր ամեն բան տեղն ընկավ։


Ու թեև հիմա շատերն են քննադատում ակնհայտ հանցագործներին ազատություն շնորհած դատարանը, այնուամենայնիվ կարևոր մի փաստ պետք է անպայման արձանագրել՝ այս վճիռն այն մասին էր, որ Միհրանի վրա հարձակումը իսկապես քաղաքական ակտ էր։


Սովորական խուժան լիներ կամ կենցաղային ինչ-որ դրվագ՝ ձերբակալվածներն անպայման կկալանավորվեին։ Իշխանությունն էլ կօգտվեր առիթից ու մի լավ կփիարվեր ընդդիմադիր գործչի վրա հարձակվողներին կալանավորելու փաստով։ Բայց քանի որ պատվերը քաղաքական էր, ամեն ինչ այլ ընթացք ստացավ։ Եվ այն, ինչը երեկ համոզմունք էր, այսօր դարձավ դատարանի վճիռ»:

 
 
1/2534
bottom of page