top of page

«Թափառող հավատացյալների հոտը» ի՞նչն է ծափահարում». Լիլիթ Գալստյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 19 minutes ago
  • 1 min read
ree

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Եվ, այնուամենայնիվ, դժվարանում եմ հասկանալ, թե «թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում՝


*Իր 5000 զավակների եղերական մա՞հը,


*Երեքհազարամյա հայկական Արցախի էթնիկ զտումն ու կորո՞ւստը,


*Բաքվում հայ ռազմագերիների ու Արցախի քաղաքական ղեկավարության կեղեքումն ու մեր հավաքական նվաստացո՞ւմը,


*Արևմտյան Ադրբեջանի օրեցօր մոտեցող ուրվակա՞նը,


*Ադրբեջանական զորամիավորումների կողմից բռնազավթված ՀՀ 210 քառակուսի կիլոմե՞տրը


*1700-ամյա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու թրքաբարո ասպատակությո՞ւնը,


*Արցախի հայկական հետքի բարբարոսական ոչնչացո՞ւմը,


*Հայաստանի միջազգային նվաստացո՞ւմը,


*Շարունակվող կապիտուլյացիա՞ն,


*Քաղաքական բանտարկյալների առկայությո՞ւնը,


*Խորացող բռնատիությո՞ւնը,


*Մեղրիից պոկվող միջա՞նցքը,


*Պառակտված ու խելագարության շեմին ապրող հասարակությո՞ւնը,


*Թե՞ համապարփակ քաղաքական ու բարոյական կոլապսն ու ուրացումը,


Ի՞ՆՉԸ․․․»:

 
 
1/2534
bottom of page