top of page

ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել

  • 3 hours ago
  • 1 min read

ՌԴ Սարատովի մարզի Պետրովսկի շրջանում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնել է Սարատովի մարզպետ Ռոման Բուսարգինը։

«Այսօր Պետրովսկի շրջանում վթարի է ենթարկվել Երշովի շրջանի երեխաներին տեղափոխող ավտոբուսը։ Դեպքի վայր անմիջապես ուղարկվել են բոլոր արտակարգ ծառայությունները, այդ թվում՝ Սարատովից»,- գրել է նա։

Ըստ արտակարգ ծառայությունների տվյալների՝ ավտոբուսում եղել է 23 երեխա և 2 մեծահասակ։ Ուղևորների շրջանում զոհեր չկան։ Զոհվել է վարորդը։ Տուժել է 10 մարդ։ 

 
 
bottom of page