«Իշխանական քարոզիչներն ինչ պրիմիտիվ են»․ Փայլակ Ֆահրադյան
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 1 min read

Լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանական քարոզիչները, բայց ինչ պրիմիտիվ են։ Իրար հերթ չտալով՝ տարածում են Նարեկ Կարապետյանի հարցազրույցի էն հատվածը, որտեղ նա ասում է, որ չի ծառայել Զինված ուժերում, բայց միայն այդքանը, կտրելով պատասխանի այն հատվածը, որտեղ Նարեկը թվարկում է, թե իշխանությունից քանիսը չեն ծառայել։ Ի դեպ Նարեկ Կարապետյան, այդ շարքը պետք էր շարունակել, չնայած անգամ այդ հաղորդումը բավական չէր լինի»։




















