top of page

Վահագն Չախալյանի խոսքը՝ բանտից

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read
ree

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին ճանաչում եմ շուրջ 5-6 տարի՝ որպես հակահայ ռեժիմի դեմ անդուլ ու անհոգնել պայքար վարող գործիչ։ «18 արդարների» գործով նա կալանավորվել է հուլիսի սկզբներին և շուրջ 5 ամիս է՝ ինչ կալանքի անվան տակ փաստացի պատիժ է կրում «Նուբարաշենի» բանտում։


Եվ ահա այսօր Վահագնի փաստաբանը ահազանգեց, որ նրան անհիմն ձևով տեղափոխել են բանտի պատժախուց (կարցեր):


Այդ առթիվ ցանկանում եմ, նախ, արտահայտել Վահագնի հանդեպ հարգանքս, ապա՝ տարածել նրա խոսքը բանտից, ինչպես նաև կոչ ուղղել հանրությանը՝ ուշադրության տակ պահելու քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի իրավունքների հարցը։


Վահագնի խոսքը՝ ստորև։


ՀԳ. Ազատութիւն եղբարց մերոց գերելոց։


Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»։

 
 
bottom of page