«Որ ճոպանուղու մասին գրել եք, պարո՛ն Ավինյան, մի հատ ճշտեմ՝ էս էլի էն մանկապարտեզի հեքիաթների շարքից ա՞, թե՞ մենք եկող տարի այս ժամանակ ճոպանուղով Կենտրոնից հելնելու ենք Նորք
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

«Որ ճոպանուղու մասին գրել եք, պարո՛ն Ավինյան, մի հատ ճշտեմ՝ էս էլի էն մանկապարտեզի հեքիաթների շարքից ա՞, թե՞ մենք եկող տարի այս ժամանակ ճոպանուղով Կենտրոնից հելնելու ենք Նորք: Խնդրում եմ հստակ ասեք՝ եկեղ տարի ճոպանուղով հելնելո՞ւ եմ վերև, թե՞ չէ, դուք էլ հետս»,- ավագանու նիստի ժամանակ հարց է ուղղեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:
Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Չէ, դեռևս հաջորդ տարի Կենտրոնից Նորք չեք բարձրանալու ճոպանուղով, որովհետև ճոպանուղին կառուցելը նախ և առաջ ենթադրում է տնային աշխատանք: Այսինքն՝ կադաստրային հողերի առանձնացում և հետագծի հասկանալ: Հաջորդ տարի դուք կարող եք ակնկալել, որ մենք կունենանք նախագծի մրցույթ, որի արդյունքներով ենթադրաբար ունենալու ենք արդեն պատրաստի նախագիծ, եթե հասցնենք հաջորդ տարվա վերջում, որը քիչ հավանական է»:




















