top of page

Եթե արձանագրենք, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, կհայտարարենք՝ ձևավորվել է ոչ լեգիտիմ իշխանություն. Էդմոն Մարուքյան

  • 2 minutes ago
  • 1 min read

«Ակնկալիքս այն է, որ քաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը, պառլամենտարիզմն այս գիշեր կվեադառնա Հայաստանի խորհրդարան»,- քվեարկությունից հետո լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ այս պահին բավականին բարձր մասնակցություն է. «Բոլոր տեղերում բարձր մասնակցություն է, նման հերթեր չեմ հիշում, քաղաքական ուժերին հաջողվել է ակտիվացնել ժողովրդին ու բերել տեղամաս»։

Հարցին՝ հետընտրական ի՞նչ պրոցեսների է պատրաստ մասնակցել,  նախաձեռնել, եթե կասկածի տակ դնեն ըտրությունների արդյունքների օբյեկտիվությունը, Մարուքյանն ասաց. «Եթե ընտրությունների օբյեկտիվությունը կասկածի տակ դրվեն, մենք արձանագրենք, որ արդյունքները կեղծվել են, բնականաբար, Հայաստանում վերջին 8 տարիներից հետո կհայտարարեն, որ ձևավորվել է  ոչ լեգիտիմ իշխանություն։

Լավատես եմ, կարծում եմ, բանը դրան չի հասելու, ժողովորին կոչ ենք անում գնալ ընտրատեղամաս»։ 

 
 
1/2908
bottom of page