top of page

Եվրոպայից ժամանած քաղաքացիներին չէին թողնում մասնակցել ընտրությանը

  • 1 hour ago
  • 1 min read

Քիչ առաջ Երևանի 9/17 ընտրական տեղամասում միջադեպ տեղի ունեցավ: Եվրոպայից ժամանած ամուսիններին թույլ չէին տալիս մասնակցել ընտրություններին, նշելով, որ վերջիններս հաշվառված չեն, և չեն կարող մասնակցել քվեարկությանը:



«Հրապարակի» լրագրողի հարցից հետո, թե ի՞նչն է խնդիրը, որ ամուսիններին թույլ չեք տալիս մասնակցել ընտրությանը, հանձնաժողովի աշխատակիցները սկսեցին կմկմալ, ինչ-որ անհասկանալի պատճառաբանություններ բերել, ապա վայրկյաններ անց ասացին, որ խնդիրը կարգավորվել է, և քաղաքացիները կարող են մասնակցել քվեարկությանը:



 
 
1/2908
bottom of page