Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ․ նախագահը ստորագրել է հրամանագիրը
- 4 hours ago
- 1 min read

Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ, այս մասին ասված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում։
Ավելի վաղ ՔՊ-ից հայտնել էին, որ որպես ԱԺ-ում խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժ, ՔՊ-ն նախագահին է ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։




















