top of page

«Հրապարակ». ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրի հաշվին ավելի քան 3 միլիոն դրամ է փոխանցվել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 11 hours ago
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրի հաշվին ավելի քան 3 միլիոն դրամ է փոխանցվել: Պատգամավորներին չեն պարզաբանել, թե ինչ գումար է, ինչու այդքան շատ:

Որպես կանոն, տարեվերջին պետական գերատեսչություններում, այդ թվում՝ խորհրդարանում, աշխատակիցները, պատգամավորները, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձ են ստանում, եւ պատգամավորների դեպքում` դեկտեմբերի աշխատավարձի հետ դա կազմում է մոտավորապես 1 միլիոն 200 հազար դրամ, դրան գումարած 500 հազար դրամ պատգամավորական գումարները: Իսկ թե ինչ հաշվարկ է գործել այս տարի, որ գումարը եռապատկվել է` դժվար է ասել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ նախագահը աշխատակազմին պարգեւատրելու կարգադրություն էր ստորագրել: Մենք ԱԺ նախագահի խոսնակից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այդ կարգադրությամբ են պատգամավորները 3 միլիոնից ավելի գումար ստացել, նա մեր հարցին պատասխանելու համար առաջարկեց գրավոր հարցում ներկայացնել։

Խորհրդարանում 107 պատգամավոր կա, այսինքն` 321 միլիոն դրամ պետական բյուջեից գումար է դուրս գրվել, ինչն ավելի քան 800 հազար դոլար է կազմում։

 
 
1/2542
bottom of page