Հայերը` Ռուսաստանի, հնդիկները` Հայաստանի ճանապարհներն են ասֆալտապատում
19 hours ago
1 min read
Ներկայումս վերանորոգվում, ասֆալտապատվում է միջպետական ավտոճանապարհի Սևան-Դիլիջան թունել տանող հատվածը, Սևանի կողմից։ Նորոգման աշխատանքները կատարում է «ԱԱԲ Քոնսթրաքշն» ընկերությունը։ Դատելով ճանապարհաշինարարների արտաքին տեսքից՝ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։ ՀՀ քաղաքացիները Ռուսաստանի տարբեր տարածքներում, այդ թվում՝ հեռավոր Սիբիրում, Հեռավոր Արևելքում ճանապարհներ են ասֆալտապատում, իսկ Հայաստանում ասֆալտապատման գործը հնդիկներն են անում։