Կապիտnւլյանտը պատրաստվում է մեր Սահմանադրությունից «Ալիևի հագով կոստյում կարել»․ Սերժ Սարգսյան
- 22 hours ago
- 1 min read

Կապիտուլյանտը պատրաստվում է մեր Սահմանադրությունից «Ալիևի հագով կոստյում կարել», քանի որ այդպես են ուզում Ալիևը և նրա ավագ եղբայրը։ Այս մասին ՀՀԿ 18-րդ համագումարում ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Պատկերացրե՞լ ենք արդյոք, որ պոպուլիստ իշխանազավթները կարող են օրը ցերեկով ոտնահարել Սահմանադրությունը, անտեսել գրված ու չգրված բոլոր բարոյական նորմերը, սեփական աթոռը պահելու դիմաց անամոթաբար վաճառել մեր ազգային արժեքները և չկրեն ոչ մի պատասխանատվություն։ Կապիտուլյանտը ժամանակին մեղադրում էր, թե գործող Սահմանադրությունը «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է», իսկ հիմա արի ու տես՝ պատրաստվում է մեր Սահմանադրությունից «Ալիևի հագով կոստյում կարել», քանի որ այդպես են ուզում Ալիևը և նրա ավագ եղբայրը»,- ասել է Սարգսյանը։




















