Հիմա էլ կարող է երկու ամիս հետո ասի՝ Երևանն Ադրբեջան է ու վերջ. Գագիկ Ծառուկյան
- 56 minutes ago
- 1 min read

«Ռուսաստանից այլ բան չեն ասում Հայաստանին, ասում են՝ եթե իմ հետ թշնամիս ես, ասա թշնամի ես, եթե համագործակցում ես, համագործակցենք։ Պետք է արդեն կողմնորոշված լինեին»,- Երևանի Արբակիր վարչական շրջանում քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով ՌԴ հետ հարաբերությունների մասին հարցին։
Նա հիշեցրեց Փաշինյանի հայտարարությունները Արցախի հետ կապված՝ «Արցախը Հայաստան է ու վերջ», «եկել եմ փոխելու, եկել եմ փրկելու», իսկ վերջում հայտարարեց՝ «Արցախը Ադրբեջան է». «Հիմա էլ կարող է երկու ամիս հետո ասի՝ Երևանն Ադրբեջան է ու վերջ»։
Պատասխանելով «Արարատցեմենտ» գործարանի պետականացման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին հարցին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Իմ մտահոգությունն իմ երկիրն է, երբեք իմ հայրենիքը ոչ մի բանի հետ չեմ փոխի։ 25 տարի աշխատացրել եմ։ Ինչ էլ անեն, ժամանակավոր բնույթ է կրելու, իզուր մարդկանց անհարմար վիճակի մեջ է դնելու»։




















