top of page

Հայաստանը կանգնած է ջրբաժանի առաջ. Նարեկ Կարապետյան

  • 6 hours ago
  • 1 min read

«Հայաստանը կանգնած է ջրբաժանի առաջ։ Մենք գիտենք, որ հարևան երկրի պահանջները ամեն տարի ավելանում է և նոր պահանջներ է դնում մեր առաջ»,- քարոզարշավի շրջանակում Այգեշատում բնակիչների հեը հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ և պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ անցած պահանջը խելոք կատարել են՝ Սյունիքում ճանապարհ են տվել, հիմա նոր պահանջ կա՝ 300000 ադրբեջանցիների վերադարձ, իսկ Հայաստանում ասում են՝ նման բան չկա։

Նարեկ Կարապետյանը նշեց, որ ուժեղ Հայաստան ունենալու համար պետք է բոլոր ընտանիքները լավ ապրեն՝ կրթության հնարավորություն ունենան, երիտասարդ ընտանիքները տներ ունենան և ամենակարևորը՝ աշխատանք ունենան։

«Այս ամենը դժվար չի, եթե ամեն ներդրողի համար քրգործ չբացեն։ Եթե Սփյուռքը տարբերություն չտեսավ, կօգնի Հայաստանին։ Իրական Հայաստանը 10 միլիոն հայության Հայաստանն է»,- ասաց Ն. Կարապետյանը։

 
 
1/2876
bottom of page