Կյանքից հեռացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական, ճարտարապետության պատմաբան Մուրադ Հասրաթյանը
- Jan 17
- 1 min read

Կյանքից հեռացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական, ճարտարապետության պատմաբան Մուրադ Հասրաթյանը։
Խորհրդային ժամանակաշրջանի նրա գիտական չափագրություններն ու հետազոտությունները՝ մասնավորապես Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի, Խաթրավանքի, Գտչավանքի վանքերի և Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի վերաբերյալ, այսօր հիմնարար աղբյուր են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության համար։




















