top of page

«Ժողովուրդը հարմար չի գտնում Ախտոյան ընտանիքի ներկայությունը գյուղում». մերձավանցի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

«Այսօրվա հավաքի իմաստը նրանում է, որ ժողովուրդը հարմար չի գտնում ներկա պահին Ախտոյան ըտանիքի ներկայությունը գյուղում: Ցավն այնքան մեծ է, որ տարիներ է պետք այդ ցավը մոռանալու համար: Ըստ լուրերի՝ նրանք էլ իրենց մեղավորությունն ունեն Վալոդյա Գրիգորյանի սպանության գործում»,- Մերձավանում լրագրողների հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակիցը:

Նա նշել է՝ բնակիչները տեղեկություն են ստացել, որ Ախտոյանները փորձում են վերադառնալ: «Բայց դրանից կախված է ժողովրդի անվտանգությունը: Իրենց տեսնելով՝ չես կարող ասել, թե ժողովուրդը ինչ ձև կարձագանքի, հնարավոր է բախումներ լինեն»,- հավելել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մհեր Ախտոյանի ընտանիքը հեռացվել է Փարաքարից։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Ախտոյանները չվերադառնան համայնք։

1/2460
bottom of page