Թիկնիզյանը մնում է ակումբում․ «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր տնօրեն
- Elen Hovsepyan

- 1 day ago
- 1 min read

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կշարունակի ելույթները «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հայտարարել է սերբական ակումբի գլխավոր տնօրեն Զվեզդան Թերզիչը։
«Թիկնիզյանը մնում է ակումբում»,- նշել է Թերզիչը։
Ավելի վաղ «Спорт-Экспресс»-ը, հղում անելով սերբական աղբյուրներին, հայտնել էր, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Կրասնոդարը»:
Դեռ հունվարի 3-ին Թերզիչը հայտնել էր, որ ռուսական ակումբներից մեկը ցանկանում է ձեռք բերել Թիկնիզյանին 5,5 միլիոն եվրոյով:
Հիշեցնենք, որ Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» է տեղափոխվել 2025 թվականի ամռանը Մոսկվայի «Լոկոմոտիվից»:
Սերբիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 12 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:




















