top of page

Ողջամիտ տվյալներ կան, որ պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել. Աբրահամյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 18 hours ago
  • 1 min read
ree

Այն, որ իշխանությունը 44-օրյա պատերազմից առաջ իմացել է դրա բարձր հավանականության մասին, արդեն հաստատված փաստ է:

Այն, որ իշխանությունը նվազագույնը 2 օր առաջ հավաստի հետախուզական տվյալներ է ունեցել պատերազմի մեկնարկի մասին, դա ևս հաստատված փաստ է, գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Ավելին, ողջամիտ տվյալներ կան, որոնք Արցախում էին շրջանառվում, որ պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել:

Պատերազմի անխուսափելի հետևանքների և ծանր կորուստների գլխավոր պատասխանատուն իշխանության բուրգի գլխին գտնվող անձն է, որի գործողություններն ու անհրաժեշտ որոշումների բացակայությունը երկրի համար չվերջացող դժբախտությունների շարք են ապահովել»,-գրել է Աբրահամյանը։

bottom of page