Հուսով եմ՝ Աստված կների ձեզ այն ամենի համար, ինչ դուք հենց նոր արեցիք
- Elen Hovsepyan
- Apr 21
- 1 min read
Ապրիլի 21-ին 88 տարեկանում վախճանվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Նա պոնտիֆիկոս էր ընտրվել իր նախորդի՝ Բենեդիկտոս XVI-ի կամավոր գահից հրաժարվելուց հետո և պաշտոնավարել է 3,055 օր։
Խորխե Մարիո Բերգոլիոն ծնվել է 1936 թվականին Բուենոս Այրեսում՝ իտալացի ներգաղթյալների ընտանիքում: Նա 2013 թվականի մարտի 13-ին դարձել է 266-րդ Պապը՝ առաջին լատինաամերիկացին և ճիզվիտը, որը զբաղեցրել է այդ պաշտոնը: Առաջին բանը, որ Ֆրանցիսկոսն ասել է իրեն ընտրած կարդինալներին, հետևյալն էր.«Հուսով եմ՝ Աստված կների ձեզ այն ամենի համար, ինչ դուք հենց նոր արեցիք»:Ֆրանցիսկոսն ապրում էր համեստ՝ հրաժարվելով շքեղությունից և ընտրելով ավելի պարզ բաներ։ Նրա կարգախոսն է «Աղքատ եկեղեցի՝ աղքատների համար»: