top of page

Թրամփի թեկնածությունն առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի համար՝ պնդելով, թե նա «պատմական դեր է խաղացել» Իրանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատման գործում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 9 minutes ago
  • 1 min read

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բադի Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։

«Ես հենց նոր առաջադրեցի նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը  Խաղաղության Նոբելյան  մրցանակի համար՝ ի նշան Իսրայելի և Իրանի միջև հրադադարի կնքման գործում նրա պատմական դերի արժևորման»,- գրել է Քարթերը՝ Х-ի իր միկրոբլոգում։

 Հիշեցնենք՝ Իսրայելը հունիսի 13-ին ագրեսիա էր սկսել Իրանի նկատմամբ, ինչին օրեր անց անմիջականորեն ներգրավվեց ԱՄՆ-ն՝ իր հերթին հրթիռային հարվածներ հասցնելով Իրանին։

1/2184
bottom of page