«Նիկոլ Փաշինյանն արտաքին շանտաժի տակ է». Վլադիմիր Մարտիրոսյան
- Elen Hovsepyan
- 2 days ago
- 1 min read

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նորից կրկնեմ շատ պարզ ու անբեկանելի փաստ: ՀՀ իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի, ազգային անվտանգության մակարդակի մարտահրավեր է Հայաստանի համար: Խնդիրն այլևս քաղաքական չէ, նրա քաղաքականությունը զուտ կուսակցական, քաղաքական պայքարի կամ իշխանապահպանման տրամաբանության մեջ չէ, այլ պայմանավորված է բացառապես իր անձի քաղաքական և ֆիզիկական անվտանգության շարժառիթներով: Նրա կողմից գեներացվող մարտահրավերներն այլևս հատել են ՀՀ սահմանադրականության շեմը, քաղաքական տրամաբանության շեմը և փաստացի կա ազգային անվտանգության խնդիր, որի ձևակերպումը ազգային, քաղաքական և անվտանգային առումով այլևս հետևյալն է՝ «Մեկուսացնել նրան պետության կառավարումից»:
P.S. Նա արտաքին շանտաժի տակ է, որից ջանք է թափում խուսափել ներքին շանտաժների միջոցով»: