top of page

Հարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ. Արաղչի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 25
  • 1 min read


ree

Հարավային Կովկասը շատ կարևոր է Իրանի արտաքին քաղաքականության մեջ. այս մասին Երևանում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին:«Երեկ երեկոյան պաշտոնական այցով և երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ հարևանների հետ շարունակական խորհրդակցությունների շրջանակում ժամանել եմ Երևան։ Հարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր տեղ ունի Իրանի  արտաքին քաղաքականության մեջ»,- ասել է պաշտոնյան:

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը:

 
 
1/2549
bottom of page