13-ամյա Դավիթը օգնության կարիք ունի
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 1 min read

Շիրակի մարզի Հայկասար գյուղի բնակիչ 13–ամյա Դավիթ Գրիգորյանին բժիշկները մանկական ուղեղային կաթվածի ախտորոշում են տվել, երեխան չի խոսում, չի քայլում եւ տեսողությունն է վնասված. երեխային թերապիաներ են անհրաժեշտ։
NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի մայրը՝ Նարինե Մարտիրոսյանը պատմեց, որ երեխային նշանակել են թերապիաներ, որոնք գումարի բացակայության պատճառով չի կարողանում ստանալ: Նարինեն դպրոցում հավաքարար է աշխատում, ամուսինն էլ, չնայած առողջական խնդիրներին, գյուղում հովիվ է աշխատում: Երեխայի թոշակը դարձել է 39000 դրամ։ Հունվար ամսից նույնիսկ նրա դեղերին չի բավարարում։ Երեխան այս պահին խմում է օմեգա 3, պիկովիդ, և օգտագործում 6-րդ համարի տակդիր։
«Դավիթին խիստ անհրածեշտ է թերապիաների տանել, բայց տանը փոքր երեխա էլ ունեմ, չեմ կարողանում տանել։ Երբ գումար է լինում բժշկին տուն ենք կանչում, ամեն այցը 5000 դրամ է: Մենք հիմա գումարի, տակդիրի ու դեղորայքի խնդիր ունենք: Չենք կարողանում ամեն անգամ բժշկին տուն կանչել, դա է մեր խնդիրը: Թերապիաները բավական լավ արդյունք են տվել` երեխան ավելի հանգիստ է հիմա, ձգվածությունը քչացել է»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթի մայրը՝ Նարինեն: Նարինեն հույս ունի, որ կհայտնվեն մարդիկ, որոնք կցանկանան օգնել Դավիթին։
Նարինե Մարտիրոսյանի հետ կարող եք կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով՝ 098303965։
ՎՏԲ բանկ AMD. 16011011793603
USD. 16011011793604
EUR. 16011011793605
RUR. 16011011793606
IDRAM -ID 289031359
ARDSHIN BANK -2470050687850000
Telcell wallet 98303965
Easy wallet id 6215363
Ստացող՝ Նարինե Մարտիրոսյան




















