top of page

«Արցախի մասով իմ այն հայտարարությունը, որը կարող է չբխել ժողովրդի և պետության շահից, չեմ պատրաստվում այս ամբիոնից բարձրաձայնել»

  • 2 minutes ago
  • 1 min read

«Արցախի մասով ես գտնում եմ, որ իմ այն հայտարարությունը, որը կարող է չբխել ժողովրդի և պետության շահից, չեմ պատրաստվում այս ամբիոնից բարձրաձայնել»,- այս մասին ԱԺ-ով հայտարարեց «Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Հարություն Հարությունյանը ՝ արձագանքելով Լեռնային Ղարաբաղի հարցին, որ  ըստ խմբակցության ղեկավարի՝ Լեռնային Ղարաբաղ ստեղծման օրվանից ճանաչված անկախ հանրապետություն է եղել, ո՞րն է այս հարցի շուրջ իր դիրքորոշումը։  

 Հարությունը կարծում է, որ Արցախի մասով, միջազգային իրավունքի նորմերից ելնելով, ունենք չլուծված խնդիր՝ արցախահայերի հետ վերադարձի հնարավորության ապահովումն է, ինչպես նաև հոգևոր և մշակութային կյանքի շարունակականությունը։

«Քանի դեռ  այս հարցերը կարգավորված չեն, գտնում եմ կա խնդիր, բայց նաև մենք պարտավոր ենք հաշվի նստել այն իրողության հետ, որ երկրի բարձրագույն ղեկավարն Արցախը ճանաչել է այլ երկրի պետության կազմում։ Հետևաբար, այս մասով մենք զրոյական կետից ոչինչ չունենք սկսելու։ Պետք է ապահովենք արցախցիների վերադարձը իրենց բնակավայրեր՝ պահպանելով իրենց մշակութային ու հոգևոր կյանքի շարունակականությունը»

 
 
1/3033
bottom of page