top of page

Դատավոր Սերժ Ռուշանյանի արածը ավելի վատ էր, քան նախորդ դատավորի արածը․ Ռուբեն Մելիքյան

  • 2 minutes ago
  • 1 min read

Դատավոր Սերժ Ռուշանյանի արածը, իմ կարծիքով, ավելի վատ էր, քան նախորդ դատավորի արածը։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Ընդդատության տեսությունը մի առանձնապես բարդ մաթեմատիկա չէ - գործն ըստ ընդդատության կարելի է ուղարկել միայն այն դեպքում, երբ ենթադրյալ արարքը ՎՍՏԱՀԱԲԱՐ կատարվել է մեկ այլ (կոնկրետ) դատարանի դատական տարածքում։ Իսկ եթե հստակություն չկա, ապա դատարանը չի կարող նման կերպ վարվել։ Վերջ։

Հարց եմ տալիս - ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ»,-գրել է նա։

 
 
1/3044
bottom of page