top of page

««Ձեր կանչը սպասման մեջ է, ազատվեն՝ կմոտենան»․ սա է «բարեփոխված» շտապ օգնությունը»․ Անուշ Պողոսյան

Feb 20
1 min read

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիշերվա կեսին, 00։10-ին քաղաքացուց զանգ եմ ստանում։


84 տարեկան տղամարդու զարկերակային ճնշումը՝ 200 մմ սնդ. սյուն։


Զանգել են 1-03, 25 րոպե շարունակ լսում են նույն պատասխանը՝ «Ձեր կանչը սպասման մեջ է, ազատվեն՝ կմոտենան»։


Ինքս եմ զանգում 1-03, ներկայանում և մեջբերում գործող չափորոշիչը․ «Երևան քաղաքում կանչը ստանալուց հետո բրիգադի կանչի վայր ժամանման տևողությունը «առաջնահերթ» կանչերի համար չպետք է գերազանցի 15 րոպեն, քանի որ ճանապարհային երթևեկության չնախատեսված բարդություններ չկան»։


Պատասխանը՝ «Կզգուշացնենք, որ արագ գան»։


Հարցնում եմ՝ եթե ես չզանգեի, արագ չէի՞ն գալու։


Արդյունքը՝ շտապ օգնության բրիգադը հիվանդին հասնում է 33 րոպե հետո։


Սա է ամբողջ ճշմարտությունը «բարեփոխված» շտապ օգնության մասին»։

 
 
1/3081
bottom of page